Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարիերան կշարունակի «Ատալանտայում»:
Իտալացի լրագրողները հայտնում են, որ Բերգամոյի ակումբը պայմանագիրը համաձայնեցրել է 14.5 մլն եվրոյի դիմաց:
Մոսկովյան ակումբը իր խաղացողի տրանսֆերի հետագա վաճառքից ևս գումար կստանա: Նախատեսված է 5-ամյա պայմաանգիր՝ տարեկան 2 մլն եվրո աշխատավարձով:
Հաղորդվում է, որ շուտով տրանսֆերի մասին կհայտարարվի պաշտոնապես: