ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որում «Բավարիան» 1-0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին:
Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում ընդգրկված են Fantasy Football-ում առավելագույն միավորներ հավաքած ֆուտբոլիստները:
Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա») — 50 միավոր:
Պաշտպաններ՝ Խուան Բերնատ (ՊՍԺ) — 70 միավոր, Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ) — 57 միավոր, Մարկինյոս (ՊՍԺ) — 70 միավոր, Յոսուա Կիմիխ («Բավարիա») — 68 միավոր:
Կիսապաշտպաններ՝ Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի») — 61 միավոր, Մարսել Զաբիտցեր («ՌԲ Լայպցիգ») — 60 միավոր, Անխել դի Մարիա (ՊՍԺ) — 59 միավոր, Սերժ Գնաբրի («Բավարիա») — 79 միավոր:
Հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») — 104 միավոր, Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»/ «Զալցբուրգ») — 56 միավոր: