Կիսապաշտպան Տիագո Ալկանտարան չի պատրաստվում լքել Մյունխենի «Բավարիան»: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիետեր Ֆլիկը:
Երեկ «Բավարիան» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթեց ՊՍԺ-ին (1-0) և նվաճեց այս մրցաշրջանում իր երրորդ տիտղոսը: Հարցին, թե սա «Բավարիայի» կազմում վերջին հանդիպումն է Ալկանտարայի համար, Ֆլիկը բացասական է պատասխանել. «Ոչ, նա ինձ ասել է, որ մնում է թիմում», — մեջբերում է Ֆլիկին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ալկանտարայի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: Ավելի վաղ մյունխենյան ակումբը փորձել էր երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ, բայց կողմերը չէին կարողացել համաձայնության գալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» համաձայնեցրել է 4-ամյա պայմանագիր Ալկանտարայի հետ: