Այն բանից հետո, երբ Կիկե Սետյենը լքել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, թափուր պաշտոնի համար գլխավոր թեկնածուն Նիդերլանդների հավաքականի մարզիչ Ռոնալդ Կումանն է: «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն արդեն հաստատել է Կումանի հետ բանակցությունների անցկացման մասին լուրերը:
Կումանը, ըստ Voetbal International-ի, արդեն ընտրել է կատալոնական ակումբում իր օգնականին: Ակնկալվում է, որ Ալֆրեդ Շրյոդերը կլինի Կումանի օգնականը:
Շրյոդերը 2019/20 մրցաշրջանում գլխավորել էր «Հոֆենհայմը», բայց աշխատանքից հեռացվել էր հունիսի 9-ին: Դրանից առաջ նա «Տվենտեի» գլխավոր մարզիչն էր, ինչպես նաև աշխատել էր «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տաս Հագայի օգնական: