Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին իտալական Ա Սերիայի 4-րդ տուրում «Վերոնայի» հետ 2:1 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ թիմի կառուցման գործընթացը դեռ ավարտված չէ:
«Հնարավոր է, որ մենք ինչ-որ մտավոր հոգնածություն ունեինք, քանի որ Չեմպիոնների լիգայի խաղից հետո ստիպված էինք «վերալիցքավորել մարտկոցները»։ Բազմաթիվ փոփոխությունների պատճառով կորում է բալանսը:
Դա նկատելի էր մեր խաղում։
Դիբալան շատ լավ էր գործում։ Ռեմսին դեռ պետք է հարմարվի, բայց դա միանգամայն նորմալ է: Մեր կենտրոնական կիսապաշտպանին անձամբ է հսկել մրցակցի խաղացողը, սակայն մյուս երկու կիսապաշտպանները կարող էին ավելին անել։ Այս թիմը գտնվում է կառուցման փուլում: Մենք մոռանում ենք պաշտպանության մասին և ձգտում ենք հետ փախչել, երբ հայտնվում ենք ճնշման տակ։ Ժամանակ կպահանջվի դրանից ազատվելու համար», — ասել է Սարին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: