«Էյթիհադում» կտեղադրվի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի արձանը, որը 10 տարի Մանչեսթերում անցկացնելուց հետո հեռանում է, հաղորդում է BBC-ն:
Սիլվան «Սիթի» է տեղափոխվել «Վալենսիայից»՝ 2010 թ-ին: Այս ընթացքում անցկացրած 436 խաղում քաղաքաբնակների հետ նվաճել է 14 մրցանակ:
«Սիթիի» կազմում իսպանացու վերջին խաղը եղել է ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Լիոնի» դեմ հանդիպումը:
Արձանը կտեղադրվի 2021 թ-ին: Ակումբը նախատեսում է տեղադրել նաև նախկին ավագ Վենսան Կոմպանիի արձանը: