4.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ֆլիկը արգելք է դրել Բարսելոնայի երկու խաղացողների տրանսֆերի վրա

    Հենրի Ավագյանը վերադարձել է Փյունիկ

    Ալաշկերտի նորեկը Սիերա Լեոնեի հավաքականից է

    Դարպասապահի համար նա իրական մղձավանջ է․ Կուրտուան՝ Ռեալի նորեկի մասին

    Չելսիի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ակումբային ԱԱ-ի քառորդ եզրափակիչը Ժոտայի մահվան պատճառով

    Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

    Հայտնի է, թե որտեղ և երբ կհուղարկավորեն Ժոտային և նրա կրտսեր եղբորը

    🎥 Ադրոյանի գոլը հաղթանակ է պարգևել Բանֆիլդին բրազիլական թիմի դեմ խաղում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ֆլիկը արգելք է դրել Բարսելոնայի երկու խաղացողների տրանսֆերի վրա

            Հենրի Ավագյանը վերադարձել է Փյունիկ

            Ալաշկերտի նորեկը Սիերա Լեոնեի հավաքականից է

            Դարպասապահի համար նա իրական մղձավանջ է․ Կուրտուան՝ Ռեալի նորեկի մասին

            Չելսիի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ակումբային ԱԱ-ի քառորդ եզրափակիչը Ժոտայի մահվան պատճառով

            Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

            Հայտնի է, թե որտեղ և երբ կհուղարկավորեն Ժոտային և նրա կրտսեր եղբորը

            🎥 Ադրոյանի գոլը հաղթանակ է պարգևել Բանֆիլդին բրազիլական թիմի դեմ խաղում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Կրիշտիանու Ռոնալդու․ արտասվող պատանին, ով հաղթելու էր կարիերայի գլխավոր տիտղոսը

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, ՖՈՒՏԲՈԼ
                  12.08.20 / 17:02
                  0

                  2004 թվական, հուլիսի 4։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էստադիո դա Լուժը», կարծես, կատարյալ տեղ է Պորտուգալիայի հավաքականի՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության առաջին չեմպիոնության համար։ Բացառիկ առաջնություն, որի թե՛ առաջին, թե՛ վերջին խաղերի մասնակիցները լինելու էին նույն հավաքականները։ Անակնկալ կերպով եզրափակիչ էր հասել Հունաստանի հավաքականը, որն իր ուժի մասին պատմել էր աշխարհին մրցաշարի առաջին օրը՝ Պորտուի «Էստադիո դի Դրագաոյում» հաղթելով առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին ու ընդունող հավաքականին՝ Պորտուգալիային։ Պորտուգալացիների համար այդ տոն օրը փչացրել էին Գիորգիոս Կարագունիսն ու Անգելոս Բասինասը։ Պորտուգալացիների միակ գոլը խաղավերջում խփեց 19-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն։

                  Առհասարակ Պորտուգալիայի հավաքականն առաջնության գլխավոր ֆավորիտներից էր։ Այդ թիմի առաջատարը Լուիշ Ֆիգուն էր, ով շարունակում էր իր փայլուն մրցելույթները «Ռեալ Մադրիդում»։ Թիմում շատ էին «Պորտուի» ֆուտբոլիստները, (Կառվալյու, Վալենտե, Դեկու) որոնք Ժոզե Մոուրինյոյի հետ սխրանք էին գործել՝ այդ տարի հաղթելով Չեմպիոնների լիգան։ Եվ իհարկե, մեծ էին սպասումները 19-ամյա հրաշամանուկից՝ Կրիշտիանու Ռոնալդուից, որն այդ ժամանակ արդեն տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»։

                  Բոլորին թվում էր, որ առաջնության առաջին խաղում հույներին պարտվելուց հետո Պորտուգալիան եզրափակչում ուժեղ կլինի ու կտանի տիտղոսը։ Սակայն 2004 թվականի հուլիսի 4-ը վերածվեց կատարյալ ֆիասկոյի Պորտուգալիայի հավաքականի համար։ Խաղի 57-րդ րոպեին Անգելոս Խարիստեասի գլխի հարվածով խփած գոլն այդպես էլ մնաց միակը։ Հունաստանը հաղթեց 1-0 հաշվով։ Օտտո Ռեհագելի թիմը կերտեց ֆուտբոլի պատմության ամենաանհավանական հաղթանակներից ու անակնկալներից մեկը։ Պորտուգալիայի տանը հույներն իրենց հյուրի պես չպահեցին։

                  Այդ օրվա ամենահայտնի կադրն արտասվող Կրիշտիանուն էր՝ 19-ամյա պատանին, ում երազանքը քիչ առաջ փշրել էին զեյթունի ու նարնջի հայրենիքի ֆուտբոլիստները։

                  Սպորտում թերևս չկա ավելի բարդ բան, քան վերադառնալն այն բանից հետո, երբ չափազանց մոտ ես եղել բարձունքին, սակայն վերջին պահին քո երազանքի իրականացումը պարզապես փշրվել է։ Դժվար է, շատ դժվար, սակայն մեծագույն չեմպիոնները մեծագույն են նրա համար, որ երբեք չեն հանձնվում ու չնայած այդ հարվածի ուժգնությանը, դարձյալ վերադառնում են ու պայքարում այդ բարձունքի համար։

                  12 տարի անց՝ 2016 թվականին Պորտուգալիայի հավաքականը ամենևին էլ առաջնության ֆավորիտներից չէր։ 2004-ի 23-հոգանոց կազմից մնացել էին միայն 2 ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ռիկարդու Կառվալյուն։ Ֆերնանդու Սանտուշի թիմն ընդգրկված էր F խմբում ու 3 խաղերում վաստակեց 3 միավոր՝ բոլոր 3 խաղերն ավարտելով ոչ-ոքի արդյունքով։ Պորտուգալիան դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ խմբում 3-րդ տեղը զբաղեցրած թիմերի մեջ ցույց տված լավագույն 3-րդ ցուցանիշի շնորհիվ։

                  Փլեյ-օֆֆ փուլում Պորտուգալիան շարունակեց ոչ-ոքիների շարքը։ Խորվաթիայի դեմ խաղում հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի։ Լրացուցիչում Պորտուգալիան հաղթեց Ռիկարդո Կուարեժմայի գոլի շնորհիվ։ Քառորդ եզրափակչում՝ հետխաղյա 11-մետրանոց։ Միայն այդպես նրանք կարողացան պայքարից դուրս թողնել Լեհաստանին ու դուրս գալ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Ուելսն էր։ Կիսաեզրափակիչ Պորտուգալիա-Ուելս և Գերմանիա-Ֆրանսիա զույգերից հետո պարզ էր մեկ բան։ Անկախ արդյունքներից եզրափակչում ֆավորիտը Գերմանիա-Ֆրանսիա զույգի հաղթողն է լինելու։

                  Ֆրանսիան գերազանց առաջնություն էր անցկացրել։ Տնային առաջնությունը ֆրանսիացիների համար 18 տարի առաջ բերել էր բաղձալի հաջողություն Աշխարհի առաջնությունում։ 1998 թվականի Ֆրանսիան դարձել էր Աշխարհի չեմպիոն առաջին անգամ։ Ամեն ինչ, կարծես, իդեալական էր թվում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը դարձյալ նվաճելու համար արդեն 2016-ին։ Եզրափակչում Ֆրանսիային սպասում էր Պորտուգալիայի հավաքականը, որի՝ եզրափակչում հայտնվելը շատերի համար անակնկալ էր։

                  Կրիշտիանու Ռոնալդուի համար 2016 թվականի հուլիսի 10-ն ինչ-որ ձևով պետք է հիշեցներ 2004-ի հուլիսի 4-ը։ Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում դուրս էր գալիս մի խաղի, որի ավարտից հետո կարող էր Եվրոպայի չեմպիոն դառնալ։ Այս անգամ նրա կարգավիճակն այլ էր։ Նա արդեն 31 տարեկան էր ու իր թիմի ավագն ու անվիճելի առաջատարը։ Նա եկել էր Ֆրանսիա Մադրիդի «Ռեալի» հետ վերջին 3 տարում Չեմպիոնների լիգայի գավաթը 2-րդ անգամ նվաճելուց հետո։ Սիրո մայրաքաղաք Փարիզի այդ ֆանտաստիկ երեկոն Ռոնալդուն հիշելու էր ընդմիշտ։

                  Խաղի մեկնարկից 25 րոպե անց տեղի ունեցավ այն, ինչն ամենասարսափելի բանն էր պորտուգալացի երկրպագուների, ֆուտբոլիստների ու անձամբ Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Իր կարիերայի կարևորագույն խաղում նա այլևս չէր կարող օգնել իր թիմին։ Դիմիտրի Պայեի հետ խաղային դրվագում Ռոնալդուն վնասվածք ստացավ ու այլևս չկարողացավ շարունակել խաղը։ Նա դարձյալ արտասվեց ճիշտ այնպես, ինչպես 2004-ին Լիսաբոնում, կամ էլ 2008-ին Լուժնիկիում մոսկովյան հորդառատ անձրևի տակ, սակայն այս անգամ նրա արցունքների պատճառը հաղթանակը կամ էլ պարտությունը չէր, այլ այն, որ նա անկարող է օգնել իր թիմին նման կարևորագույն խաղում։

                  Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կուարեժման։ Պորտուգալացիների առաջատարը հասկացավ, որ եթե դաշտում չէ, ապա կարող է օգնել իր թիմին նաև դաշտից դուրս։ Ու ամբողջ խաղում Ռոնալդուն մեկ ոտքով կանգնած էր Սանտուշի կողքին ու ցուցումներ էր տալիս իր խաղընկերներին։

                  Այդ երեկոն հայելային արտացոլանքն էր 2004-ի եզրափակչի։ Ֆրանսիան խաղում էր տանը ու բացահայտ ֆավորիտ էր, սակայն այդ երեկոն ստեղծված էր պորտուգալական հեքիաթի համար։ Լրացուցիչ ժամանակում Էդերը հեռահար հարվածով խոցեց Ուգո Լյորիսի դարպասը՝ խփելով այդ զարմանալի եզրափակչի միակ գնդակը։

                  Երբ հանդիպման վերջին վայրկյաններին Ֆերնանդու Սանտուշը վերջին ցուցումներն է տալիս իր թիմին, թե ինչպես պաշտպանվեն, Ռոնալդուն մոտենում է Սանտուշին, ու զգալով հաղթանակի իրական համը՝ ասում է նրան․

                  «Ծերու՛կ, հանգիստ, մենք արդեն հաղթել ենք»:

                  Պորտուգալիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ամենախելահեղ ու անիրական թվացողներից մեկը։ Ռոնալդուն օրեր առաջ անձամբ հայտարարեց, որ սա իր կարիերայի գլխավոր տիտղոսն է։ Այո՛, Չեմպիոնների լիգայի 5 գավաթների, ԱՊԼ-ի, Լա լիգայի, Ա սերիայի ու բազմաթիվ այլ տիտղոսների մեջ Ռոնալդուն ընտրում է հենց ԵՎՐՈ-2016-ը։

                  Մեծագույն են այն չեմպիոնները, որոնք չեն հանձնվում անգամ սարսափելի հարվածից հետո։ Ու Պորտուգալիայի չեմպիոնությունն իսկապես հատուկ է ստացվում, քանի որ նրանք Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով կմնան 5 տարի՝ մինչև 2021-ի ամառը, թեպետ ո՞վ գիտե․․․

                  Շարքի նախորդ հոդվածը`

                  Մեծագույն չեմպիոնի վերադարձը․ Նիկի Լաուդա

                  Արամ Սահակյան

                  Թեգեր: կրիշտիանու-ռոնալդուպորտուգալիայի-հավաքական
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  📸Ռոնալդուն ցույց է տվել ֆիզիկական վիճակը 40 տարեկանում՝ լուսանկար հրապարակելով որդու հետ

                  15.06.25

                  Փորձում ենք հաղթահարել հոգնածությունը․ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը՝ ակումբային ԱԱ-ի մասին

                  15.06.25

                  Առանց ձեր աջակցության ոչինչ չէր լինի. Ռոնալդուն դիմել է երկրպագուներին

                  10.06.25

                  Նունու Մենդեշը Ոսկե գնդակի երկու հավակնորդի է նշել

                  09.06.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ֆլիկը արգելք է դրել Բարսելոնայի երկու խաղացողների տրանսֆերի վրա

                  20:35 / 04.07.25

                  Հենրի Ավագյանը վերադարձել է Փյունիկ

                  20:11 / 04.07.25

                  Ալաշկերտի նորեկը Սիերա Լեոնեի հավաքականից է

                  19:35 / 04.07.25

                  Դարպասապահի համար նա իրական մղձավանջ է․ Կուրտուան՝ Ռեալի նորեկի մասին

                  18:35 / 04.07.25

                  Չելսիի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել ակումբային ԱԱ-ի քառորդ եզրափակիչը Ժոտայի մահվան պատճառով

                  17:35 / 04.07.25

                  Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի հետ

                  16:24 / 04.07.25

                  Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

                  15:35 / 04.07.25

                  Հայտնի է, թե որտեղ և երբ կհուղարկավորեն Ժոտային և նրա կրտսեր եղբորը

                  14:35 / 04.07.25

                  🎥 Ադրոյանի գոլը հաղթանակ է պարգևել Բանֆիլդին բրազիլական թիմի դեմ խաղում

                  13:35 / 04.07.25

                  Վերջ ասեկոսեներին․ Նիկո Ուիլյամսը խելահեղ պայմանագիր է կնքել Ատլետիկի հետ

                  13:07 / 04.07.25

                  Պաշտոնական․ Նոան հայտարարեց խորվաթ ֆուտբոլիստի ձեռքբերման մասին

                  12:56 / 04.07.25

                  Բարսելոնան նախատեսում է երեք ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 140 միլիոն եվրո

                  12:25 / 04.07.25

                  Պաշտոնական․ Երևանի Արարատը մնաց առանց գլխավոր մարզչի

                  11:15 / 04.07.25

                  Սլոթը պատմել է իր և Ժոտայի վերջին զրույցի մասին

                  10:15 / 04.07.25

                  Արգենտինայի հավաքականի աստղերից մեկը մոտ է մադրիդյան գրանդ տեղափոխվելուն

                  00:45 / 04.07.25

                  Լիվերպուլը շրջանառությունից հանեց 20 համարը՝ ի հիշատակ Դիոգու Ժոտայի

                  00:13 / 04.07.25

                  Ռոմանո․ Բարսելոնան սկսել է հետաքրքրվել Ինտերի աստղի ծառայություններով

                  23:45 / 03.07.25

                  Պաշտոնական․ Հովհաննես Հարությունյանը նոր ակումբ ունի

                  22:57 / 03.07.25

                  Պաշտոնական․ Նոան գանացի նորեկ ունի

                  22:41 / 03.07.25

                  Հայտնի է դարձել, թե ուր էր գնում Ժոտան մահացու վթարից առաջ

                  22:15 / 03.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.