Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղային օրվա վերջին դիմակայությունում <<Չելսին>> հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ <<Ուոտֆորդի>> նկատմամբ:
Աբրահամի ու Պուլիշիչի գոլերին տանտերերը պատասխանեցին Դելոֆեուի դիպուկ հարվածով:
Այս հաղթանակից հետո <<Չելսին>> 23 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ <<Ուոտֆորդը>> 5 միավորով մնաց վերջին տեղում: