«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը գրավել է Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբի ուշադրությունը:
«Վեսթ Հեմից», «Աստոն Վիլլայից» ու «Նյուքասլից» հետո 23-ամյա խաղացողով սկսել է հետաքրքրվել նաև «Լեսթերը», հայտնում է Daily Mail- ը:
Աղբյուրի համաձայն, Չելսին Աբրահամին գնահատում է 40 միլիոն ֆունտ:
Երիտասարդ հարձակվողը այս մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։