«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղից առաջ խոսել է մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին.
«Կլոպի թիմերի դեմ միշտ բարդ է խաղալը: Նա հանճար է, վերջիվերջո, մենք չենք չենք հանդիպում, որպեսզի թենիս խաղանք:
Կխաղան մեր թիմերը, իսկ մենք պետք է դրան պատրաստ լինենք: Յուրգենն իրեն հիանալի է դրսևորել: Նա ցանկացած թիմի վերածում է մեկ ամբողջության: Ամեն ակումբում, որտեղ նա հայտնվում է, դառնում է երկրպագուների սիրելին: Նա շատ հաջողակ է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal.com -ը:
Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը կկայանա մարտի 4-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և կմեկնարկի 00:15-ին: