«Լոս-Անջելես Լեյքերսի» հարձակվող Էնտոնի Դևիսը պատմել է, թե ինչն է իր թիմակից Լեբրոն Ջեյմսի յուրահատուկ բասկետբոլիստ լինելու գաղտնիքը։
«Լեբրոն Ջեյմսը առանձնանում է վերջին պահին արդյունավետ փոխանցում կատարելու հմտությամբ։ Երբ բոլորը նրանից սպասում են, որ նա նետումով կավարտի գրոհը, նա այդ պահին փոխանցում է կատարում ազատ մնացած թիմակիցներից մեկին։ Վերջին խաղերից մեկում նման դրվագ եղավ։ Նա ինձ փոխանցում կատարեց, իսկ ես չկարողացա արդյունավետ նետում կատարել»,-Դևիսի խոսքերն է մեջբերում Fadeaway World-ը։
Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում օրեր առաջ Լեբրոն Ջեյմսը պատմական ռեկորդ գրանցեց՝ գրանցելով թրիփլ-դաբլ լիգայի բոլոր 30 թիմերի դեմ խաղերում։