«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ու ակումբի տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին մտադիր են թիմի գլխավոր տնօրենին համոզել՝ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին նոր պայմանագիր առաջարկելու հարցում:
38-ամյա հարձակվողը պատրաստ է մնալ «Միլանում», իսկ գործակալ Մինո Ռայոլան իր հաճախորդի համար պահանջում է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ: «Միլանի» ղեկավարները պատրաստ են 4 մլն եվրո առաջարկել:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում Իբրան դարձել է 7 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: