Քաթարի «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է «Բարսելոնան» գլխավորելու ցանկության մասին:
«Իմ ամենամեծ երազանքը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալն է: Ցանկանում եմ հաջողության հասնել ակումբի հետ և ունենալ բոլոր պայմանները թիմում ամեն ինչ զրոյից սկսելու համար: Իմ մարզչական շտաբը և ես պատրաստվում ենք գլխավորել «Բարսելոնան»: Բազմիցս արդեն ասել եմ, որ կցանկանայի ֆուտբոլային որոշումներ կայացնել «Բարսելոնայում»:
Նախագահական ընտրություններից հետո ակումբ վերադառնալը իդեալական կլիներ: Հունվարին «Բարսելոնան» դիմեց ինձ, բայց այդ ժամանակ ոչ հանգամանքները, ոչ ժամկետները ինձ հարմար չէին: Հուսով եմ, որ նրանք կրկին կզանգահարեն ինձ»,- մեջբերում է Չավիին Sport.es-ը: