«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի նորեկ Քրիստիան Էրիկսենի մասին։
«Մենք իսկապես ուզում ենք նորից խաղալ։ Միայն մարզվելը բավարար չէ։ Մեզ պետք են պաշտոնական խաղեր, մրցաշարեր։ Մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի նախապատրաստվենք, ինչպես հարկն է։
Էրիկսենը ամբողջությամբ հարմարվել է մեր խաղին։ Մենք փորձում ենք գտնել խաղային իրավիճակներ, որպեսզի առավելագույնը օգտագործենք մեր խաղացողների հնարավորությունները»,-Կոնտեի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
«Ինտերը» դադարից հետո Ա սերիայում առաջին խաղը կանցկացնի վաղը՝ մրցելով «Սամպդորիան»։