«Բարսելոնան» իր կայքում հայտարարել է, որ հաղթել է թիմի նախկին հարձակվող Նեյմարի հետ դատական գործընթացը:
28-ամյա ֆուտբոլիստը նախկինում դատական հայց էր ներկայացրել կատալոնական ակումբի դեմ՝ պահանջելով նրան վճարել 43,6 միլիոն եվրո բոնուս՝ 2016 թվականից պայմանագիրը երկարաձգելու համար: Մեկ տարի անց բրազիլացին հեռացել էր կատալոնական ակումբից ՝ տեղափոխվելով ՊՍԺ:
Դատարանը Նեյմարին պարտավորեցրել է «Բարսելոնային» վճարել մոտ 7 միլիոն եվրո: Գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ «Բարսելոնան» կատարել է իր պարտականությունները, իսկ Նեյմարն ակումբին պարտք է 6.7 միլիոն եվրո:
Նեյմարն իրավունք ունի վիճարկել դատարանի որոշումը։