«Տոբոլը» ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղն է անցկացրել՝ մրցելով «Ժետիսուի» հետ: Գրիգորի Բաբայանի սաները 0-2 հաշվով պարտւթյուն են կրել:
Ղազախական ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ իրենք խաղն անցկացրել են խաղը կազմերով:
Խաղն անցել է փակ ձևաչափով՝ պահպանելով բոլոր կանոնները:
Հիշեցնենք՝ «Տոբոլում» են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանը:
Ղազախստանի առաջնության վերսկսումից հետո «Տոբոլն» իր առաջին խաղը կանցկացնի հուլիսի 4-ին՝ հյուրընկալվելով «Կիզիլ Ժարի» կողմից: Այս պահին «Տոբոլը» Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 2 խաղից հետո վաստակած 4 միավորով: ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Աստանան», որը 3 խաղ է անցկացրել և 7 միավոր ունի իր ակտիվում: