Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Մայնցի» հետ:
Տանտերերը 6-րդ րոպեին բացեցին հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսի սկզբնամասում նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը: 61-րդ րոպեին հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ դրանից 10 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը:
Այս խաղից հետո «Քյոլնը» 33 միավորով 10-րդն է: «Մայնցը» 15-րդն է 27 միավորով: