«Ինտերի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն խոսել է «Ինտերում»՝ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին.
«Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, բայց հետո իրավիճակը բարդացավ: Ես և Մանչինին մարդկային առումով միմյանց չէինք հասկանում: Նա աշխարհում այն եզակիներից է, ով նվաստացրել է ինձ: Ես տուժել եմ Ինտերում»: Ընդամենը 20 տարեկան էի, ոչ թե 34-35: Կային իրավիճակներ, որոնցում չպետք է հայտնվեի: Երբ դու 34 տարեկան ես, գիտակցում ես, թե ինչ կարող ես տալ թիմին:
85 րոպե տաքանալ, որից հետո խաղալ ընդամենը 3 րոպե, դա նորմալ չէ: Պետք է խաղացողներին մի փոքր ավելի հարգանքով ու քաղաքավարի մոտենալ: Պետք է պրոֆեսիոնալ լինել ու հասկանալ, որ դրանից հետո հարաբերությունները նույնը չեն մնա:
Եթե խոսես խաղացողի հետ, նա ամեն ինչ կհասկանա», -ասել է Ֆիգուն:
Հիշեցնենք, որ Մանչինիի գլխավորությամբ Ֆիգուն «Ինտերում» խաղացել է 2005-2008 թթ-ին: