Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատմել է, որ «Պորտուի» 41-ամյա ֆուտբոլիստ Պեպեն, որը նախկինում հանդես է եկել «Ռեալում», իր սիրելի ֆուտբոլիստն է։ Գերմանացին կիսվել է նաև Պորտուգալիայի հավաքականի պաշտպանի հետ նմանությունների մասին իր մտքերով:
«Իմ սիրելի ֆուտբոլիստը Պեպեն է։ Իմ սիրած հմտությո՞ւնը: Կռվարար հակառակորդներ: Եվ այո, ես նմանություններ եմ տեսնում իմ և Պեպեի միջև, բայց, ճիշտն ասած, նա այլ մակարդակի վրա է»,- Ռյուդիգերի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով CARRÉ YouTube-ի ալիքին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռյուդիգերը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։