«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խավի Մարտինեսը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Հուսով եմ, որ «Բավարիան» դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց շանսերը 50/50 են: «Բավարիան» ընդունելի մրցաշրջան անցկացրեց Գերմանիայի առաջնությունում, բայց նրանք հանդիպեցին այնպիսի եզակի մրցակցի, ինչպիսին «Բայերն» էր:
Թող «Ռեալը» չմտածի, որ «Բավարիան» այն է, ինչ ցույց է տալիս մրցաշարային աղյուսակը: Բունդեսլիգայի խաղերում ու Չեմպիոնների լիգայում նրանք միշտ ունակ են անակնկալներ մատուցել»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանացի կիսապաշտպանը «Բավարիայում» խաղացել է 2012 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի ամառը։ Մարտինեսն ակումբի կազմում անցկացրել է 268 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նա ունի 14 գոլ և 11 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 30-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը Մյունխենի «Բավարիա»-«Ռեալ Մադրիդ» միջև։ Հանդիպումը կկայանա Մյունխենում (Գերմանիա) և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: