Առնե Սլոթը, ինչպես հայտնի է, կլինի «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այժմ մասնագետը գլխավորում է «Ֆեյենորդը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն ստորագրել են նշանակման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Պաշտոնական հայտարարությունը նախատեսվում է այս շաբաթ։ Ռոմանոյի խոսքով՝ «Լիվերպուլը» մարզչի համար փոխհատուցում կվճարի 13-15 միլիոն եվրոյի չափով։ Սա Սլոտին կդարձնի պատմության ամենաթանկարժեք հոլանդացի մարզիչը: Ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։
45-ամյա մասնագետը «Ֆեյենորդը» մարզում է 2021 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Ֆեյենորդը» բոլոր մրցաշարերում մասնակցել է 145 հանդիպման՝ հաղթելով 94 անգամ, 27 անգամ ոչ-ոքի խաղացել և 24 անգամ պարտվել։
Սլոտի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ֆեյենորդի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: