Միլանի «Ինտերը» նախատեսում է ամռանը ձեռք բերել առնվազն 5 նոր ֆուտբոլիստի, հայտնում է Tuttosport-ը։
Սպասվում է, որ ակումբի ղեկավարությունը միջոցներ կգտնի թիմի կազմն ուժեղացնելու համար՝ չնայած ֆինանսական խնդիրներին։
Ներաձուրիների ամառային տրանսֆերային նպատակների թվում են «Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն, «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բուոնջորնոն և «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը:
Բացի այդ, սև-կապույտները ոչ պաշտոնապես արդեն համաձայնեցրել են երկու ֆուտբոլիստի տրանսֆեր․ խոսքը «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զիելինսկու և «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի մասին է: Երկու ֆուտբոլիստներն էլ իտալական ակումբ կտեղափոխվեն անվճար։