«Չելսիի», «Պորտուի», «Ռեալի», «Ինտերի» և «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, հիշեցրել է, որ իր գլխավորությամբ հռոմեական ակումբը երկու անգամ անընդմեջ դուրս է եկել եվրագավաթների եզրափակիչ։
«Ես միակ եվրոպացի մարզիչն եմ, որ վերջին երկու տարում երկու եզրափակիչ է խաղացել։ Այսպիսով, եկեք խոսենք իմ ներկայի մասին: Ես մեղավոր չեմ, որ 20 տարի առաջ հաղթել եմ Չեմպիոնների լիգան։ Բայց եթե դուք մոտենաք և մարզիչների 90%-ին հարցնեք, թե արդյոք նրանք կցանկանա՞ն խաղալ եվրագավաթների երկու անընդմեջ եզրափակիչներում, մեծամասնությունը կպատասխանի՝ այո»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում բրիտանական The Telegraph առցանց հրատարակությունը։