Ավստրիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դարձել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը։ Այս մասին հաղորդում է Bayern&Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ այժմ Ռանգնիկը Թոմաս Տուխելին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Եթե նա այո ասի մյունխենյան թիմին, ապա հաջորդ ամառ Եվրոպայի առաջնությունից հետո կմիանա «Բավարիային»: Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնության գալ արդեն այս շաբաթ։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան թիմի մարզչի պաշտոնը։