Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
57 կգ քաշային Արթուր Բազեյանը մեծ առավելությամբ` 5։0 հաշվով, պարտության մատնեց լեհ Յակուբ Կրիսփեթին, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը ուժեղ էր մեկ այլ լեհ բռնցքամարտիկ` Գրեժբեր Մաթեուսից, իսկ 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը պարտության մատնեց սլովակ Ժոզեֆ Կոստուրին։
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն զիջեց հունգարացի Ռիչարդ Կովացկուն, Գուրգեն Մադոյանը (71 կգ)՝ Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչին:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 մասնակից՝ Լուսինե Գևորգյան, Լիլիթ Դալլաքյան, Էլիդա Քոչարյան և Նարեկ Մանասյան։