Փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանի Առաջին խմբի առաջնության 11-րդ տուրի խաղացանկում, հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը՝ ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժնին հղում կատարելով:
Հոկտեմբերի 27-ին կայանալիք «Գանձասար»-«Ուրարտու-2» հանդիպումը նախապես նշանակված 15:00-ի փոխարեն կմեկնարկի 15:30-ին։
Հավելենք, որ հանդիպումը կկայանա «Գանձասար» մարզադաշտում։