ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 1:4 հաշվով պարտվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»։
Իսրայելական թիմը 13-րդ րոպեին բացել է հաշիվը: 4 րոպե անց Էմբալոն խփել է պատասխան գոլը: 32-րդ րոպեին տանտերերը հաշիվը դարձրել են 2:1, իսկ ավելացված ժամանակում դիպուկ են իրացրել 11 մետրանոցը:
72-րդ րոպեին տանտերերը ևս մեկ գոլ են խփել: Այսպիսով, «Ալաշկերտը» պարտվեց Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղում:
Խմբի մյուս խաղում կմրցեն ԼԱՍԿ-ն ու ՀԻԿ-ը: Խաղը կկայանա սեպտեմբերի 16-ին: