Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վեսթ Հեմը» ցանկացել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդին։ Այս մասին հաղորդում է 90min.com- ը:
Գործարքը չի կայացել, քանի որ ֆուտբոլիստը որոշել է մնալ մանչեսթերյան ակումբում:
Ամռանը Լինգարդի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև իսպանական ակումբները։