«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շնորհավորել է Իտալիայի հավաքականին Եվրո-2020-ի եզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ․
«Վատ չէ խաղալ Ա Սերիայում։ Շնորհավորում եմ, իմ երկրորդ տուն»,- գրել է Իբրահիմովիչը Instagram-ում։
Իր հաջորդ Story-ն շվեդ ֆուտբոլիստը նվիրել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, որի հետ խաղում է «Միլանում».
«Ինձ հետ մեկ տարի անցկացնելով՝ դու արդեն ամեն ինչ հասկացար։ Միշտ խնդրեմ»,- գրել է Զլատանը։