Իտալական երկու ակումբներ ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսին: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
Հաղորդվում է, որ կիսապաշտպանի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանն» ու «Լացիոն»: Նախկինում ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էր «Արսենալում»:
Վերջերս հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբը չի նախատեսում խաղացողին պահել իր թիմում: