Շարունակվում է Իսպանիայի Պրիմերայի 19-րդ տուրը։
Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ընդունել էր «Լևանտեին»։ Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Անխել Կորեան։ 16-րդ րոպեին Մարտի Ռոջերսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ընդամենը երկու րոպե անց «Աթլետիկոն» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Ֆելիպեն։
Հանդիպումը հենց այս հաշվով էլ ավարտվեց՝ 2-1։
Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» միավորների քանակը հասցնում է 35-ի ու բարձրանում է երրորդ հորիզոնական։