Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է թիմում՝ իր ապագայի մասին.
«Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Ես զրուցել եմ ղեկավարության հետ, ասել եմ, որ մինչև վերջին օրը ամեն ինչ կանեմ պրոֆեսիոնալի պես: Ֆուտբոլում դուք երբեք չգիտեք, թե ինչ կլինի: Իմ ընտանիքն այստեղ երջանիկ է, ես երջանիկ եմ, ուստի կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ քայլը. կմնա՞մ, թե՞ կգնամ: Անկախ այն բանից, թե ինչ մենք կորոշենք, վստահ եմ, որ դա կլինի լավագույն որոշումը», — ասել է Մատիչը Omnisport- ին տված հարցազրույցում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սերբը խաղադաշտ է դուրս եկել երեք խաղում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Մատիչի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականի ամառ: «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ակտիվացնել՝ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակը: