«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան թիմի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը նախատեսված է 3 տարով։
Հաղորդվում էր, որ նոր պայմանագրով՝ ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը կդառնա։
Օբամեյանգը «Արսենալում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։
Հարձակվողի ակտիվում 70 գոլ ու 15 փոխանցում կա 109 խաղում։
This is where you belong, Auba ❤️
🤝 @Aubameyang7 pic.twitter.com/sgViWSBYWf
— Arsenal (@Arsenal) September 15, 2020