Ֆրանսիական «Լիլը» ձեռք է բերել «Նապոլիի» դարպասապահ Օրեստիս Կարնեզիսին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 5 միլիոն եվրո:
Ավելի վաղ նշվում էր, որ 35-ամյա դարպասապահի տեղափոխությունը, կդառնա ֆրանսիական ակումբի հարձակվող Վիկտոր Օսիմհենի «Նապոլի» տեղափոխության մի մասը:
Հիշեցնենք, որ Կարնեզիսը «Նապոլի» է տեղափոխվել 2018 թվականին և այս ընթացքում մասնակցել է 9 հանդիպման: