Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլը ավարտեց Կոսովոյի նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակով։ «Երեք առյուծների» գնդակներից մեկը խփեց Հարի Քեյնը։
Ինչպես հաղորդում է GracenoteLive Twitter-յան էջը, Հարի Քեյնը Անգլիայի հավաքականի պատմության ողջ ընթացքում առաջին ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի առաջնության որակավորման փուլի բոլոր խաղերում։
Հարի Քեյնը 12 գոլ է խփել ընտրական այս փուլում։