The Sun-ը հայտնում է, որ «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան կարող է տեղափոխվել Լիգա 1․ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են «Ռենը» և «Մարսելը», որոնք ցանկանում են ուժեղացնել իրենց կազմը աֆրիկացի ֆուտբոլիստով։
Սակայան Բոգայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նապոլին», «Ինտերը» և ՊՍԺ-ն: Վերջինս, ինչպես հայտնում է Goal-ը, նույնիսկ պատրաստ է 40 մլն եվրո վճարել կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց։
«Սասուոլոն» իր խաղացողին գնահատում է 25 միլիոն եվրո: Նշվում է, որ «Բայերը» և «Էվերտոնը» նույնպես հետաքրքրված են Բոգայի ծառայություններով: