13.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

    Ֆուտբոլիստները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Մանցիոսը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

    🎥 Ազգերի լիգա․ Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

    🎥 Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ

    Չեռնոգորիայի հավաքականը հաղթեց Լատվիային․ իրավիճակը երկրորդ խմբում

    🎥Խորհուրդ կտամ Արարատ–Արմենիայի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ Մելիքյան

    Քեյնը պատմական ռեկորդ է գրանցել

    Պաշտոնական․ Սկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

        Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

        🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

            Ֆուտբոլիստները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Մանցիոսը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

            🎥 Ազգերի լիգա․ Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

            🎥 Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ

            Չեռնոգորիայի հավաքականը հաղթեց Լատվիային․ իրավիճակը երկրորդ խմբում

            🎥Խորհուրդ կտամ Արարատ–Արմենիայի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ Մելիքյան

            Քեյնը պատմական ռեկորդ է գրանցել

            Պաշտոնական․ Սկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

                🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Լենինը և գնդակը. Սոցիալիզմն անզոր էր այս խաղի առջև

                  ArmSport-ի դիտակետում, Միջազգային ֆուտբոլ, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  24.05.20 / 14:02
                  0

                  Համաշխարհային Սոցիալիստական հեղափոխության առաջնորդը խրախուսում էր առողջ ապրելակերպն ու սպորտը: Պրոլետարիատի սիրելին ու կուռքը հանդիսացող այս մարդն իր կյանքում շատ փորձություններ էր հաղթահարել:

                  Մի կողմ թողնենք, թե նրա այդ ջանքերն ինչ հետևանքներ ունեցան մարդկության պատմության վրա, բայց այն, որ Իլիչը համառ և նպատակասլաց անձնավորություն էր ՝ անբեկանելի է:

                  Նրան հաջողվեց ստեղծել ամենատիրական մի համակարգ, որը գրեթե 1 դար պահպանեց իր գոյությունը:

                  Այդուհանդերձ, կար մի ուժ, որի դեմ սոցիալիզմը և նրա առաջնորդն անզոր էին:

                  • Վլադիմիր Իլիչ Լենին (Ուլյանով)

                  Սա մի պատմություն է, որին հազիվ թե հանդիպեք մեկ այլ պարբերականում:

                  Ուրեմն. միացնում ենք երևակայությունը, անջատում ենք անհամբերությունը, մի կողմ ենք նետում հասարակապաշտությունը և մուտք ենք գործում կուլիսներից ներս:

                  Գործողություն N 1 ☎️

                  Ամեն ինչ տեղի ունեցավ 1980 թվականի ամառային մի անձրևոտ օր: Խորհրդային Միության բնակիչները պատրաստվում էին ընդունել Ամառային Օլիմպիական խաղերը: Աշխարի բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերը պետք է տեսնեին սոցիալիզմի ողջ գրավչությունը:

                  • Ամառային Օլիմպիական խաղեր. Մոսկվա. 1980 թվական

                  Կուսակցական ամբողջ ապարատը նետված էր «երկաթե վարագույրը» ժամանակավորապես իջեցնելու և դրան «մետաքսե քնքշություն» հաղորդելու դժվար գործին: Կապիտալիզմի և Սոցիալիզմի թեժ պայքարը դադարեցված էր կամ ավելի ճիշտ ՝ թմրեցված և այն տեսանելի չէր պրոլետարիատի խանդավառ ներկայացուցիչներին:

                  Սակայն, օլիմպիական կրքերը հիմնականում ծավալվում էին մայրաքաղաքում ՝ Մոսկվայում, իսկ միության այլ հատվածները շարունակում էին իրենց բնականոն կյանքը:

                  Սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարևոր են, բայց սոցիալիստական գաղափարները հասարակության լայն շերտերին հասցնելը նույնպես երկրորդական գործ չէ:

                  Եվ այսպես. պետերբուրգյան թատերախմբերից մեկը շրջում էր գյուղերով և արվարձաններով ՝ հասարակ ժողովրդին ներկայացնելով «Լենինը քեզ հետ է» հեղափոխական պիեսը:

                  Հիմա կարող եք մտածել, թե 1980-ին Լենինը ինչպե՞ս կարող էր լինել պրոլետարիատի հետ, եթե դրանից գրեթե 60 տարի առաջ նա տեղափոխվել էր մի վայր 😇, որի գոյությունը կոմունիստական կուսակցությունը բացառում էր կամ գոնե ՝ կասկածի տակ էր դնում:

                  «Լենինը միշտ քեզ հետ է» թևավոր արտահայտությունը միգուցե կպատասխանի ձեր հարցին:

                  Թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսատեսներով. փոքրիկներ, ովքեր նույնիսկ չէին էլ հասկանում ՝ որտեղ են հայտնվել, մեծասականեր, ովքեր այդ գործում առանձնապես չէին զիջում իրենց կրտսեր բարեկամներին: Եթե դրան գումարենք ՝ կթվորուհիներից բաղկացած հավատարիմ հանդիսատեսների գվարդիան, ապա պատկերը ամբողջական է դառնում:

                  Ամեն ինչ պատրաստ է. լույսերը մարում են, վարագույրները ՝ բացվում, և բեմում է հայտնվում Վլադիմիր Իլիչ Լենինը:

                  Գործողություն N 2 ☎️ ☎️

                  Լենինի դերակատարը ՝ Ալեքսեյ Կայսոտինը, ով 10 տարուց ավելի խաղում էր այդ դերը, հիացնում էր հանդիսատեսին:

                  Ինչպիսի միմիկա, պլաստիկա և վերջապես ՝ էսթետիկա: Արվեստի քննադատների կողմից այսպիսի գովասանքների արժանացող դերասանը կարդաց իր չափից դուրս կարճ մոնոլոգը (40 րոպե) և դիտորդների հիացած հայացքների ներքո, ասաց ներկայացման մեխը հանդիսացող բառերը.

                  «Անառա՛կ, քաղաքական անառա՛կ: Պատմության գրքերում այդպես էլ կգրենք»:

                  Այս տողերը ուղղված էի Տրոցկուն, ում հետ հեղափոխության առաջնորդը «ջերմ» հարաբերությունների մեջ էր: Հանդիսատեսը «սառեց» էմոցիոնալ խառնարանում:

                  Նույնիսկ երեխաները, ովքեր շարունակում էին չհասկանալ ՝ ինչ է կատարվում, զգացին պահի լրջությունը և ձեռքերի մատները խորասուզելով շնչառական համակարգի մեջ, հետաքրքրությամբ շարունակեցին հետևել իրադարձությունների զարգացմանը:

                  «Հետաքրքիր է ՝ ինչու՞ չի զանգահարում Ֆելիքս Էդմունդովիչը (Ձերժինսկին): Դա հատուկ չէ նրան: Ճշտապահությու՛ն, կարգապահությու՛ն, ճշտապահությու՛ն. սա է հաջողության գրավականն, ընկերներ»:

                  • Ձերժինսկին և Լենինը

                  Դահլիճը լցվեց ծափողջյուններով, իսկ Լենինը շարունակում էր բեմի մի կողմից մյուսը գնալ: Հանդիսատեսը վստահ էր, որ ամեն ինչ ընթանում է ըստ սցենարի, բայց….

                  «Գրողը տանի, ինչու՞ չի զանգահարում Ֆելիքս Էդմունդովիչը. սպասենք, ընկերներ»:

                  Ժամանակն անցնում էր, իսկ այդքան սպասված զանգն այսպես էլ չէր հնչում: Սովետական հանդիսատեսն առանձնանում էր իր համբերությամբ, բայց երբ Սոցիալիստական հեղափոխության առաջնորդը 10 րոպե սպասում է հեռախոսազանգի, մասսաները սկսում են անհանգստանալ:

                  Կայսորինը այլևս բառեր չէր գտնում ՝ «հեղձուցիչ լռությունը» լրացնելու համար: Դերասանը աչքերով փնտրում էր ռեժիսորի օգնականին, ով կուլիսների հետևում պետք է սեղմեր հեռախոսազանգի չարաբաստիկ կոճակը:

                  Նա որոշեց ժամանակ շահել ՝ նստելով գրասեղանի առջև և դասավորելով անհամար թղթապանակները:

                  Հենց այդ պահին, լսվեց «պրոլետարիատի ձայնը»: Իր նստատեղից վեր կացավ մի բանվորուհի և ասաց. «Ընկեր Լենին, միգուցե նա ձեր հեռախոսահամա՞րն է մոռացել»:

                  Դահլիճը լցվեց անկառավարելի ծիծաղով: Ոմանք ծիծաղում էին կնոջ խոսքերի վրա, ոմանք էլ տարված էին երկրորդական ծիծաղով (երբ չես հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ժպտում ես ՝ կրկնօրինակելով մյուսների արձագանքը):

                  Սոցիալիստական հեղափոխության առաջնորդը լուռ, խոժոռ հայացքով նայում էր ետնաբեմի ուղղությամբ ՝ Տրոցկուն ուղղված վիրավորանքները համատեղելով ռեժիսորի օգնականին նվիրված հայհոյանքներով:

                  Փորձառու դերասանը ջանում էր ելք գտնել ստեղծված իրավիճակից: Ձեռքը տանելով ժիլետի գրպանը, նա վստահ քայլերով շարժվեց դեպի ետնաբեմ, որպեսզի անձամբ սեղմի հեռախոսազանգի կոճակը:

                  Գործողություն N 3 ☎️ ☎️ ☎️

                  Ետնաբեմում դատարկություն էր տիրում: Հերթապահության գոտին միայն չէին լքել սոցիալիստական ճանճերը, որոնք հայրենասիրական ջանասիրությամբ խժռում էին սեղանին դրված քաղցրավենիքները:

                  Իլիչը դեռ չէր գիտակցել ՝ ինչ է կատարվում, երբ հեռվից լսվեց հայտնի սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովի ձայնը.

                  «Ինչպիսի շքեղ հնարք, Աստված իմ…ինչպիսի փոխանցում, ինչպիսի պլաստիկա»:

                  Հեղափոխության առաջնորդը մոռացավ Տրոցկուն և Ձերժինսկուն, և հեռվից սկսեց հետևել ԵՎՐՈ 1980-ի եզրափակիչ ՝ Արևմտյան Գերմանիա-Բելգիա հանդիպմանը:

                  • ԵՎՐՈ 1980. Արևմտյան Գերմանիա-Բելգիա

                  Թատերախմբի բոլոր անդամները, ովքեր հոգնել էին նույն ներկայացումը 1000-րդ անգամ խաղալուց, մոռացել էին սոցիալիստական առաջնորդին ու նրա հեղափոխական գաղափարները և ամբողջ կոլեկտիվով դիտում էի այդ պատմական հանդիպումը:

                  Հանդիսատեսը շնչակտուր սպասում էր առաջնորդի վերադարձին: Նրանք 6-րդ, նույնիսկ 7-րդ զգայարանով կռահում էին, որ ներկայացումը մոտենում է իր կատարսիսին:

                  Եվ հենց այդ պահին լսվեց այն բաղձալի հեռախոսազանգը. ապա հաջորդը, ևս մեկը…..

                  Բեմահարթակի կենտրոնում դրված կարմիր հեռախոսը, որն ամբողջ ներկայացման ընթացքում լռում էր, դղրդում էր զանգերի տարափից:

                  «Վլադիմիր Իլիչ, ձեզ զանգում են»,- բղավեց մեզ արդեն հայտնի հանդիսատես՝ Կոլտնտեսության տարվա լավագույն աշխատակցուհի, տիկին Սոնյան:

                  «Լսում եմ, լսում…հիմա կմոտենամ»,- հեռվից լսվեց Իլիչի ձայնը: Բանն այն էր, որ փորձառու դերասանն այնքան էր տարվել ֆուտբոլային հանդիպմամբ, որ անընդհատ սեղմում էր հեռախոսազանգի կոճակը:

                  Հավաքելով ուժերը, նա կայծակնային արագությամբ վերադարձավ բեմ և վերցրեց լսափողը:

                  «Չհասցրի…. այդպես է, ընկերներ. հեղափոխության առաջնորդը նույնիսկ 1 րոպեով չի կարող մտածել իր անձնական գործերի մասին: Պետք է հետ զանգել:

                  Ֆելիքս Էդմունդովի՞չ, այդ դու՞ք էիք զանգահարում: Այո, լսում եմ ձեզ: Շատ լավ է, հրաշալի է»:

                  Կուլիսների հետևից կրկին լսվեց Օզերովի ձայնը. «Լավ հակագրոհ է…եզրային փոխանցում….հարվա՜ծ»:

                  • Նիկոլայ Օզերով

                  Վլադիմիր Իլիչն այլևս չէր կարող դիմադրել: Նա սրել էր իր լսողական բոլոր զգայարաններն ու լսափողը ձեռքին նայում էր վարագույրներից այն կողմ ՝ քթի տակ քրթմնջալով հեղափոխական պիեսի մնացորդները:

                  «11-մետրանոց հարված, բարեկամներ. Հանդիպման ելքը կախված է այս դրվագից»,- հազիվ լսելի դարձավ Օզերովի ձայնը:

                  «Գալիս եմ, անմիջապես գալիս եմ: Հեղափոխության հաղթանակն անբեկանելի՛ է»,- հանկարծ բղավեց սոցիալիստական առաջնորդն ու լսափողը շրխկացնելով սեղանին, քաշեց բեմի վարագույրներն իջեցնող բռնակը:

                  Հանդիսատեսը ցնծության մեջ էր: Ծափահարում էին բոլորը՝ կթվորուհիները, բրիգադիրները և իհարկե ՝ տիկին Սոնյան, ով իր անչափ կարևոր մասնակցությունն ունեցավ այդ ներկայացման մեջ:

                  Վլադիմիր Իլիչը խոնարհվեց շնորհակալ հանդիսատեսի առջև և արագ քայլերով հեռացավ վարագույրներից այն կողմ:

                  «Գոոոոոոո՜լ»,- լսվեց դիմահարդարման սենյակից:

                  Բելգիայի հավաքականն իրացրել էր 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը: Այդուհանդերձ, դա նրանց չփրկեց պարտությունից:

                  Արևմտյան Գերմանիայի հարձակվող Հորստ Հրուբեշչը 88-րդ րոպեին խփել էր այդ խաղում իր երկրորդ գնդակը ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին (2:1):

                  📌 Կապիտալիզմի և Սոցիալիզմի միջև ընթացող «սառը պատերազմը» դեռ երկար պետք է շարունակվեր:

                  Սակայն, հունիսյան անձրևոտ այդ օրը, սոցիալիստական հեղափոխությունն անզոր գտնվեց մեկ այլ հզոր հակառակորդի ՝ նորին մեծություն ֆուտբոլի առջև:

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: ԵՎՐՈ 1980ԼենինՆիկոլայ Օզերով
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ԼՐԱՀՈՍ

                  Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

                  10:40 / 13.11.26

                  Ֆուտբոլիստները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Մանցիոսը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

                  02:48 / 13.11.26

                  Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն

                  02:15 / 13.11.26

                  🎥 Ազգերի լիգա․ Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

                  01:56 / 13.11.26

                  🎥 Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ

                  01:47 / 13.11.26

                  Չեռնոգորիայի հավաքականը հաղթեց Լատվիային․ իրավիճակը երկրորդ խմբում

                  01:38 / 13.11.26

                  🎥Խորհուրդ կտամ Արարատ–Արմենիայի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ Մելիքյան

                  01:04 / 13.11.26

                  Քեյնը պատմական ռեկորդ է գրանցել

                  00:18 / 13.11.26

                  Պաշտոնական․ Սկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ

                  00:04 / 13.11.26

                  Շիրերը նշել է՝ որ ֆուտբոլիստն է իր կարծիքով այս պահին լավագույնն ԱՊԼ–ում

                  23:41 / 12.11.26

                  🎥 Բելգիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Թուրքիայի նկատմամբ

                  23:23 / 12.11.26

                  📷 Հայաստան – Կիպրոս․ ֆուտբոլիստների գնահատականները

                  23:08 / 12.11.26

                  🎥 Ոչ–ոքի Երևանում․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները չպարզեցին հաղթողին

                  22:52 / 12.11.26

                  🎥 Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

                  22:21 / 12.11.26

                  Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

                  22:08 / 12.11.26

                  🎥 Հայաստան – Կիպրոս․ առաջին խաղակեսից հետո

                  21:48 / 12.11.26

                  Դե Բրույնեն պատրաստվում է հունվարին լքել Նապոլին. հայտնի է պատճառը

                  21:30 / 12.11.26

                  Մբապեն և Կոնատեն փորձում են համոզել ֆրանսիացի ֆուտբոլիստին տեղափոխվել Մադրիդ

                  21:07 / 12.11.26

                  Անրին բացատրել է՝ ինչու էր Յուվենտուսում հանդես գալիս 6 համարի մարզաշապիկով

                  20:41 / 12.11.26

                  Հայտնի է՝ երբ Պոչետինոն կանցկացնի առաջին մարզումը ՄՅՈւ–ում

                  20:18 / 12.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  Կարդալ ավելին

                  ՀԱՐԻ ՔԵՅՆԸ՝ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

                  02:50 / 27,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.