Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը նշել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներին։
«Ցանկանում եմ, որ չեմպիոն դառնա «Լիվերպուլը»։ Կարծում եմ, որ դա անհավանական պատմություն կլիներ Յուրգեն Կլոպի վերջին մրցաշրջանում: Բայց ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմն է: Նրանք դա արդեն ապացուցել են»,- Օուենի խոսքն է մեջբերել Liverpool Echo-ն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28 տուրից հետո «Արսենալը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև «Լիվերպուլը», որը 2-րդ տեղում է։ Լավագույն եռյակը 63 միավորով եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»։