«Յուվենտուսի» ղեկավարները ցանկանում են երկարաձգել վինգեր Ֆեդերիկո Կիեզայի հետ աշխատանքային պայմանագիրը։
Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։
Կիեզայի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Թուրինյան ակումբը ցանկանում է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել։
Ա Սերիայի այս մրցաշրջանում Կիեզան խաղադաշտ է դուրս եկել 6 խաղում և չորս գոլ խփել։