ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերի վաճառքի մեկնարկը տրված է:
Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ հետևյալ հղումով: Տոմսերի արժեքը 1000-5000 դրամ է: Հանդիպումը կկայանա Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 3-ին՝ ժամը՝ 19:00-ին:
Հիշեցնենք՝ մեր ընտրանին ժամկետից շուտ նվաճել է մրցաշարի Էլիտ ռաունդի ուղեգիր:
























































