«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է բաց թողնել Իտալիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» դեմ հանդիպումը, հայտնում է Sky Sport Italia-ն։
Վրացի կիսապաշտպանը բաց է թողել նեապոլիտանական թիմի այսօրվա մարզումը։ Նրա մոտ մրսածություն է։
21-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա նեապոլցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Սալերնիտանա-Նապոլի հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հունվարի 21-ին: