«Ինտերը» ընկերական խաղում 2։0 հաշվով հաղթել է «Ռեջինային»։ «Ներաձուրիների» ֆուտբոլիստները 2 գոլ են խփել հանդիպման վերջնամասում։
Նախ՝ 80-րդ րոպեին աչքի է ընկել Էդին Ջեկոն, իսկ 7 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկել է Ռոմելու Լուկակուն։
Միլանյան թիմի մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Ռոբերտո Գալյարդինիին։
Նշենք, որ «Ռեջինան» գլխավորում է «Միլանի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Ֆիլիպո Ինձագին, որն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի եղբայրն է։