«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կարիերան շարունակելու պատճառների մասին։ Հոկտեմբերին շվեդ ֆուտբոլիստը 41 տարեկան կդառնա։
«Ինչո՞ւ չեմ ավարտում կարիերաս։ Որովհետև դեռ ադրենալին եմ զգում, երկրպագուների անհանգստությունը, դաշտի հոտը։ Եվ որովհետև գոհ չեմ, միշտ ավելին եմ ուզում անել։ Այդպես ես ինձ ողջ եմ զգում։
Որոշեցի վիրահատվել ոչ միայն խաղալ շարունակելու համար, այլև որ առողջանամ, նախորդ մրցաշրջանի վերջին 6 ամիսներին ես այնքան եմ տառապել։ Չէի ուզում դա ասել, որ թիմում նեգատիվ չառաջացնեմ»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Calciomercato.com-ը։