ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոն ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոյի հետ.
«Գիտեմ, որ Մբապեն հավասարվում է Ռոնալդոյին՝ Ռոնալդո Նազարիո դա Լիմայի, որի դեմ ես ավելի քան 20 տարի առաջ եմ խաղացել:
Եթե կան անցյալի որևէ ֆուտբոլիստ, որն ինչ-որ առումներով նման է Կիլիանին, ապա բրազիլացի Ռոնալդոն նրանցից մեկն է: Նրանք նման են արագանալու կարողությամբ, տեխնիկայիով, մրցակիցներին խաբելու և գոլ խփելու ունակությամբ»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում The Athletic-ը:
2022/23 մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի կազմում 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: