«Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսը, որը Նիդեռլանների հավաքականի կազմում հանդես է գալիս աշխարհի առաջնությունում, գրավել է անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների ուշադրությունը։ Խոսքը «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Ինտերը կարող է բաժանվել իր խաղացողից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե նրա համար առաջարկ ստանա 50 + 10 մլն եվրո։
Այս մրցաշրջանում պաշտպանը միլանյան ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։