Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին կարող է վերադառնալ թուրինյան ակումբ և զբաղեցնել ակումբում պաշտոն, գրում է լրագրող Նիկոլո Սկիրան։
38-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հանդես է եկել MLS-ի «Լոս Անջելես» ակումբի կազմում:
Ավելի վաղ «Յուվենտուսը» հայտարարել էր, որ իտալական ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհուրդը հրաժարական է տվել։
Իտալական գրանդը լքել է ակումբի նախագահ Անդրեա Անյելին։ Նաև հրաժարական է տվել թուրինցիների փոխտնօրեն Պավել Նեդվեդը։ Գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն կմնա ակումբում մինչև նոր տնօրենների խորհրդի ձևավորումը: