«Լացիոյի» և Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը համաձայնեցրել է պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ, ըստ որի մեկ մրցաշրջանի համար 6 մլն եվրո կստանա՝ գումարած բոնուսները:
Այս մասին հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլան Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա Միլինկովիչ-Սավիչը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն իր ներկայիս թիմի հետ: Նա ցանկացել է, որ իր պայմանագրով սահմանված հրաժարագինը 40-50 մլն եվրոյից ավելի չլինի, սակայն «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն սերբ ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է 70 մլն եվրո ստանալ:
Ընթացիկ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը բոլոր մրցաշարերում 20 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը: