«Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոն կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իտալացուն հավակնում է «Միլանը», որը մտադիր է խաղացողին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2023 թվականի հունիսին:
Այս մրցաշրջանում Սպորտիելոն Ա Սերիայում անցկացրել է 6 հանդիպում։