«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է Իտալիայի առաջնության ներկայիս մակարդակի մասին։
Նա կարծում է, որ չի կարելի թերագնահատել իտալական գրանդ ակումբներին։
«Իտալիայի առաջնությունը միշտ լավն է եղել: Այս տարի «Նապոլին» անակնկալներ է մատուցում։ Եթե նրանք այսպես խաղան ամբողջ մրցաշրջանում, ապա ոչ մի շանս չկա մյուսների համար։
Բայց այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ինտերը», «Յուվենտուսը» կամ «Միլանը», երբեք չեն հանձնվում»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը:
Իտալիայի առաջնությունը կվերսկսվի 2023 թվականի հունվարի 4-ին։ Ակումբները ներկայումս ընդմիջում են գնացել՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության համար: Իտալիայի հավաքականն այս մրցաշարին չի մասնակցում։