«Յուվենտուսը» չի ցանկանում մրցաշրջանի ավարտից հետո մշտական հիմունքներով գնել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին, գրում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն, 2022/23 մրցաշրջանի սկզբից խաղացողը վարձավճարով հանդես է գալիս թուրինյան ակումբում, սակայն մինչ այժմ նրան չի հաջողվել տպավորել «Յուվենտուսի» ղեկավարությանը, ուստի նրանք վստահ չեն ֆուտբոլիստին թիմում պահելու հարցում:
28-ամյա արգենտինացին Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում 9 հանդիպում է անցկացրել առանց գոլի։